Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-25-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 51 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 448. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 448. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ

1. Սույն օրենսգրքի 445 հոդվածում թվարկված անձինք կարող են ցուցմունքներ չտալ որպես վկա կամ տուժող, իսկ ցուցմունքներ տալու համաձայնության դեպքում` պարտավոր չեն դրա համար ներկայանալ քննիչին, դատախազին, դատարան:

2. Երբ տվյալ անձինք նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել որպես վկա, տուժող, իսկ դատական քննության չեն ներկայացել, դատարանը կարող է հրապարակել նրանց ցուցմունքները:

3. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք չեն կարող հրաժարվել որպես վկաներ կամ տուժողներ ցուցմունքներ տալուց` բացառությամբ իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հարցերի վերաբերյալ ցուցմունքներ տալու դեպքերի: Հյուպատոսական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելու դեպքում նրանց նկատմամբ չեն կարող կիրառվել հարկադրանքի միջոցներ:

4. Սույն հոդվածի առաջին մասում նշված համաձայնությունը ստանալու դեպքում, համապատասխան անձանց հանձնված կանչ-ծանուցագրում չպետք է բովանդակվի նշում վարույթն իրականացնող մարմին չներկայանալու դեպքում հարկադրական միջոցների կիրառման մասին:

5. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք պարտավոր չեն քննիչին, դատախազին, դատարան ներկայացնել իրենց ծառայողական պարտականությունների կատարմանն առնչվող թղթակցություններ կամ այլ փաստաթղթեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։