ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄԳլուխ 20 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 161. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
Հոդված 161. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
1. Քաղաքացիական հայց ներկայացրած անձն իրավունք ունի հրաժարվել հայցից քրեական գործով վարույթի ցանկացած պահի, եթե դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Նման իրավունքներից օգտվում է նաև այն անձը, որի շահերի պաշտպանության համար դատախազը քաղաքացիական հայց է հարուցել:
2. Քաղաքացիական հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով վարույթի կարճման և համապատասխան անձին զրկում է տվյալ քաղաքացիական հայցը քրեական դատավարության կարգով կրկին հարուցելուց: