ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 44 · ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
Հոդված 355. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
Հոդված 355. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
1. Դատական վիճաբանություններն ավարտվելուց հետո վերջին խոսքը տրվում է ամբաստանյալին: Ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ չի թույլատրվում:
2. Դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին խոսքի տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով: Նախագահողն իրավունք ունի ամբաստանյալին ընդհատել, եթե նա շոշափում է գործի հետ ակնհայտորեն առնչություն չունեցող հանգամանքներ:
3. Եթե իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտնում է գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, դատարանը վերսկսում է դատաքննությունը: