ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 17 · ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ
Հոդված 128. ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 128. ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:
2. (մասն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-280-Ն)
3. Ձերբակալումը կատարվում է`
1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.
2) քննիչի որոշման հիման վրա:
(128-րդ հոդվածը խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 16.01.18 ՀՕ-69-Ն, փոփ. 30.06.21 ՀՕ-280-Ն)