(բաժինը լրաց. 30.06.21 ՀՕ-307-Ն)Գլուխ 45.3 · ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 375.21. Նախաքննության ընթացքում հեռակա վարույթի դադարեցումը
Հոդված 375.21. Նախաքննության ընթացքում հեռակա վարույթի դադարեցումը
1. Եթե նախաքննության ընթացքում վերանում է սույն օրենսգրքի 375․19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, կամ առաջանում է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա քննիչը որոշում է կայացնում քրեական գործով վարույթը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով շարունակելու մասին:
2. Քրեական գործով վարույթն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշում կայացնելու դեպքում քննիչը դրա պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին և դատավարության մասնակիցներին: