Հոդված 174.6. Ծանուցման պատշաճությունը
Հոդված 174.6. Ծանուցման պատշաճությունը
1. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե՝
1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.
2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.
3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.
4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին՝ ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.
5) առկա է ծանուցվող անձի գրավոր նշած հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում․
6) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.
7) ծանուցվողը քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը:
2. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ