Հոդված 314.4. Իրավունքի իրականացման սահմանափակումը
Հոդված 314.4. Իրավունքի իրականացման սահմանափակումը
1. Իրավունքի իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:
2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում․
1) միջնորդություն հարուցելը.
2) բացարկ հայտնելը.
3) քրեական գործին կցելու և հետազոտելու համար նյութեր ներկայացնելը.
4) քրեական գործի նյութերին ծանոթանալը և դրանցից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելը.
5) ելույթ ունենալը.
6) պաշտպանից հրաժարվելը.
7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը:
3. Իրավունքի իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաև դատավարական գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսևորվում է տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, ներկայացուցիչներին կամ փաստաբաններին:
4. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:
(314.4-րդ հոդվածը լրաց. 09.02.22 ՀՕ-23-Ն)