Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) տեխնիկական կանոնակարգում` գործունեության տեսակների ամբողջություն, որով սահմանվում են արտադրանքի և դրա հետ կապված գործընթացների նկատմամբ հիմնական պահանջներ, այդ թվում` իրացման պայմաններ, ինչպես նաև շուկայահանման կանոններ և համապատասխանության գնահատման ընթացակարգեր.

2) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որն ընդունվել է տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող օրենսդրությանը համապատասխան, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերին և (կամ) դրա հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև բացառապես արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ.

3) սահմանված պահանջներ` տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և տեխնիկական մասնագրերով սահմանված պահանջներ.

4) այլ պահանջներ` ցանկացած պահանջներ (բացառությամբ տեխնիկական մասնագրերի), որոնք սահմանվում են արտադրանքի նկատմամբ, մասնավորապես` սպառողների կամ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված, ինչպես նաև ազդում են արտադրանքի շուկայահանումից հետո դրա հետագա ընթացքի վրա, ինչպիսիք են օգտագործման, կրկնակի օգտագործման կամ ոչնչացման պայմանները, եթե այդ պայմանները կարող են էապես ազդել արտադրանքի բաղադրության, բնույթի կամ վաճառքի վրա.

5) տեխնիկական մասնագրեր (առանձնահատկություն)` փաստաթղթում առկա պայմաններ, որոնցով սահմանվում են արտադրանքի պահանջվող բնութագրերը (այդ թվում՝ որակի մակարդակը, կատարողականը, անվտանգությունը կամ չափերը, ներառյալ` արտադրանքի նկատմամբ կիրառվող պահանջները), ինչպես նաև պահանջները տերմինաբանության, փորձարկումների և փորձարկման մեթոդների, փաթեթավորման, մակնշման, պիտակավորման և համապատասխանության գնահատման ընթացակարգերի վերաբերյալ: Տեխնիկական մասնագրերում ընդգրկվում են նաև արտադրանքի արտադրության մեթոդները և գործընթացները.

6) արտադրանք` ցանկացած արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում` կենդանական և բուսական ծագում ունեցող արտադրանք: Արտադրանք են համարվում նաև սպառման համար մատակարարվող էլեկտրական և ջերմային էներգիան, բնական և հեղուկ գազը, ջուրը, քաղաքաշինության բնագավառի շենքերը և շինությունները և դրանց հետ կապված գործընթացները.

7) արտադրող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը նախագծում և (կամ) արտադրում է որևէ արտադրանք կամ ունի նախագծված և (կամ) արտադրված արտադրանք` սեփական անվանմամբ կամ իր ապրանքային նշանի անվանմամբ շուկայահանման նպատակով.

8) ներմուծող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում և իրականացնում է արտադրանքի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման նպատակով ներկրված արտադրանքի) ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք շուկայահանման նպատակով.

9) արտադրողի լիազոր ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն արտադրողի կողմից ստացել է իր անունից գործելու և սահմանված պարտավորությունների շրջանակներում խնդիրները լուծելու գրավոր թույլտվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

10) դիստրիբյուտոր` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն.

11) որակ` արտադրանքի բնութագրերի ամբողջություն, որը վերաբերում է դրա հատկությանը` բավարարելու իր նշանակությանը համապատասխանող` սահմանված կամ ենթադրվող պահանջները.

12) արտադրանքի շուկայահանում (շուկայում հասանելի դարձնելը)` գործողություն, որն ուղղված է շուկայում նոր արտադրանքի առկայության ապահովմանը, նաև պահպանմանը` տարածման, արտադրանքի վճարովի կամ անհատույց փոխանցման նպատակով.

13) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը` փորձարկման և (կամ) սերտիֆիկացման և (կամ) հայտարարագրման և (կամ) տրամաչափարկման և (կամ) տեխնիկական հսկողության իրականացման միջոցով.

14) համապատասխանության գնահատման մարմին` մարմին, որը համապատասխանության գնահատման ծառայություն է մատուցում` տրամաչափարկում, փորձարկում, սերտիֆիկացում և տեխնիկական հսկողություն.

15) համապատասխանության հայտարարագիր` փաստաթուղթ, որով արտադրողը հավաստում է (փաստում է) արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

16) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է (փաստում է) արտադրանքի, անձանց և կառավարման համակարգերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի և (կամ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

17) համապատասխանության գնահատման ընթացակարգ` համապատասխանության գնահատման գործընթացի մասնակիցների գործողությունների ամբողջություն, որոնք դիտարկվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց.

18) երրորդ կողմ` տվյալ արտադրանքի շահագրգիռ կողմերից (արտադրող, վաճառող, արտադրանք սպառող) որպես անկախ ճանաչված կազմակերպություն կամ անձ, որն իրականացնում է համապատասխանության գնահատում.

19) համապատասխանության գնահատման գործընթաց` գործընթաց, որն իրականացվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգերով և (կամ) միջազգային և (կամ) ազգային ստանդարտներով սահմանված պահանջների կատարման ապահովումը.

20) համապատասխանության գնահատման նշանակված մարմին (այսուհետ` նշանակված մարմին)` մարմին, որը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ծառայություն է մատուցում.

21) համապատասխանության կանխավարկած` հավաստի համարվող ենթադրություն, որ արտադրանքը և (կամ) դրա հետ կապված գործընթացները համապատասխանում են կիրառվող տեխնիկական կանոնակարգերով և (կամ) փոխկապակցված և ներդաշնակեցված եվրոպական ստանդարտներով սահմանված պահանջներին, մինչև չի ապացուցվել հակառակը.

22) կանոնակարգվող ոլորտ` տնտեսական գործունեության տեսակների և դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար հրապարակվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր շուկայահանման և (կամ) դրանց օգտագործման պայմանների մասին.

23) կանոնակարգող մարմին` պետական կառավարման մարմին, որն իր իրավասությունների սահմաններում պատասխանատու է տեխնիկական կանոնակարգերի մշակման կամ մշակման կազմակերպման համար.

24) համակարգող մարմին` կանոնակարգող մարմին, որն իր իրավասության սահմաններում համակարգում է տեխնիկական կանոնակարգման բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

25) նշանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքի վերապահում.

26) ռիսկ` որոշակի ժամանակահատվածի ընթացքում արտադրանքի բացասական ազդեցության հետևանքների ի հայտ գալու հնարավորություն և տարածման հնարավոր ծավալներ.

27) փոխկապակցված ստանդարտ` ազգային ստանդարտ, որի կատարումից բխում է կանոնակարգվող ոլորտի արտադրանքի համար համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված հիմնական պահանջների կանխավարկածը.

28) ներդաշնակեցված եվրոպական ստանդարտ` Եվրահանձնաժողովի մանդատի ներքո մշակված և եվրոպական ստանդարտացման կազմակերպության կողմից ընդունված եվրոպական ստանդարտ, որի հերթական համարը և դիրեկտիվին հղումը հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում` սահմանելով պահանջ, որի կատարումը պարտադիր չէ.

29) հավասար բարենպաստության ռեժիմ` ռեժիմ, որը գործում է ներմուծված ապրանքների համար և ոչ պակաս բարենպաստ է, քան նմանատիպ հայրենական ապրանքի համար գործող ռեժիմը:

(2-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.04.13 ՀՕ-41-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։