Հոդված 27
Հոդված 27.
Տնտեսական գործունեության սուբյեկտների պարտավորությունները
1. Տնտեսական գործունեության սուբյեկտները պարտավոր են շուկայահանել հայրենական կամ օտարերկրյա ծագման այնպիսի արտադրանք, որն անվտանգ է մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի համար, ապահովում է ազգային անվտանգության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, կանխում է անբարեխիղճ մրցակցությունը:
2. Տնտեսական գործունեության սուբյեկտները պարտավոր են ապահովել համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բոլոր պահանջների կատարումը՝ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքը շուկայահանելուց առաջ:
3. Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է համապատասխանության հայտարարագրով և (կամ) համապատասխանության սերտիֆիկատով և (կամ) փորձարկման արձանագրությամբ և (կամ) տեխնիկական կանոնակարգերով սահմանված այլ փաստաթղթերով, ինչպես նաև արտադրանքի մակնշմամբ՝ համապատասխանության ազգային նշանով, եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով:
4. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կամ, դրանց բացակայության դեպքում, արտադրանք շուկայահանող տնտեսական գործունեության սուբյեկտը պարտավոր է՝
1) սպառողներին ապահովել արտադրանքի հետ կապված ակնհայտ և թաքնված ռիսկերի գնահատման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ և միջոցներ ձեռնարկել նման ռիսկերը կանխելու ուղղությամբ.
2) արտադրանքը հանել շրջանառությունից, եթե այն չի բավարարում համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջները.
3) պահպանել համապատասխանության հայտարարագիրը և (կամ) համապատասխանության սերտիֆիկատը, տեխնիկական կանոնակարգերին համապատասխանությունը հավաստող այլ տեխնիկական փաստաթղթերը արտադրանքի շուկայահանման ողջ ընթացքում և այդ տեղեկատվությունը ներկայացնել շուկայի վերահսկողության մարմինների պահանջի դեպքում.
4) փոխհատուցել արտադրանքի և գործընթացի սպառողների վնասները, եթե ապացուցված է դրանց անհամապատասխանությունը համապատասխանության հայտարարագրում և (կամ) համապատասխանության սերտիֆիկատում նշված տեխնիկական կանոնակարգերին: