Հոդված 9
Հոդված 9.
Համակարգող մարմնի լիազորությունները
1. Համակարգող մարմինն իր իրավասության սահմաններում`
1) ապահովում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2) համակարգում է տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքները.
3) իր իրավասության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով մշակում և (կամ) կազմակերպում է տեխնիկական կանոնակարգերի մշակումը.
4) նախապատրաստում և համապատասխան այլ կանոնակարգող մարմինների հետ համատեղ մշակում է տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրերը.
5) վարում է գործող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանը.
6) սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում անհետաձգելի տեխնիկական կանոնակարգերի նախագծերը.
7) նշանակում է համապատասխանության գնահատման մարմինների և համապատասխանության պարբերական գնահատման արդյունքում, սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում, որոշում է ընդունում նշանակումը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ.
8) վարում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը.
9) իրականացնում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների վերաբերյալ ծանուցում.
10) հաստատում է համապատասխանության գնահատման նշանակման համար սահմանված փաստաթղթերի ձևերը, համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը.
11) հաստատում է համապատասխանության հայտարարագրի և նշանակված մարմինների կողմից տրվող համապատասխանության սերտիֆիկատի ձևերը.
12) իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողություն.
13) իրականացնում է այս ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ: