Գլուխ 2 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ
Հոդված 13
Հոդված 13.
Տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրի նախապատրաստումը
1. Շահագրգիռ կողմերը տեխնիկական կանոնակարգերի մշակման, տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու կամ տեխնիկական կանոնակարգերն ուժը կորցնելու վերաբերյալ առաջարկություններ են ներկայացնում համակարգող մարմին:
2. Բոլոր ընդունված առաջարկությունները ներառվում են տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրի նախագծում:
3. Ամենամյա ծրագրի նախագիծը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Խորհրդի առաջարկությունների քննարկման արդյունքում: