Հոդված 22
Հոդված 22.
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչումը
1. Համապատասխանության գնահատման արդյունքները հավաստող փաստաթղթերը, որոնք տրվում են սույն օրենքի 20-րդ հոդվածում նշված պահանջների համաձայն նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, եթե դրանք ապահովում են անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին համապատասխանության նույն մակարդակը, որը նախատեսված է համապատասխանության գնահատման ազգային ընթացակարգերով, և չեն պահանջում ճանաչման հավելյալ ընթացակարգ, ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
2. Օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչվում են`
1) դրանց փոխճանաչման կամ բազմակողմ ճանաչման մասին համաձայնագրի առկայության դեպքում.
2) դրանց փոխճանաչման կամ բազմակողմ ճանաչման մասին համաձայնագրի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման արդյունքների միակողմ ճանաչման կարգին համապատասխան: