Հոդված 14. Ազգային ժողովի, դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմինների լիազորություններն աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ
Հոդված 14. Ազգային ժողովի, դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմինների լիազորություններն աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ
1. Ազգային ժողովի, դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմիններն իրենց իրավասության շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ՝
1) մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում, հաստատում և Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմին են ներկայացնում արտակարգ իրավիճակներում իրենց գործելու պլանը, ապահովում դրա կիրարկումը.
2) սահմանված կարգով ստեղծում են ազդարարման համակարգեր, ապահովում դրանց անխափան աշխատանքը և աշխատողների ազդարարումը.
3) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուղղությամբ իրենց աշխատողների ուսուցումը, իրազեկումը և ուսումնավարժությունների անցկացումը.
4) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.
5) իրականացնում են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ: