Գլուխ 4 · ԱՌԿ ԵՎ ԲՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԱՌԿ ԵՎ ԲՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 31. Ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքներն արտակարգ իրավիճակներում
Հոդված 31. Ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքներն արտակարգ իրավիճակներում
1. Ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնց գույքը կամ այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած դեպքերում և կարգով: