Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 33. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մակարդակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման մակարդակները

1. Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար ներգրավված արձագանքման ուժերից ու միջոցներից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանվում են արտակարգ իրավիճակներին արձագանքման կառավարման հետևյալ մակարդակները.

1) հանրապետական՝ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ապահովում են պետական կառավարման համակարգի մարմինների՝ երկու կամ ավելի մարզերում տեղակայված ստորաբաժանումների արձագանքման ուժերն ու միջոցները.

2) մարզային՝ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ապահովում են պետական կառավարման համակարգի մարմինների՝ տվյալ մարզի տարածքում տեղակայված ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների տրամադրության տակ գտնվող արձագանքման ուժերն ու միջոցները.

3) համայնքային՝ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ապահովում են պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված տարածքում գործող կազմակերպությունների արձագանքման ուժերն ու միջոցները.

4) տեղային (օբյեկտային)՝ արտակարգ իրավիճակներին արձագանքումն ապահովում են համապատասխան կազմակերպության արձագանքման ուժերն ու միջոցները՝ օգտագործելով նշված կազմակերպության տրամադրության տակ գտնվող նյութական պաշարները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։