Հոդված 36. ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների պատրաստումը և աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի հիմնահարցերով բնակչության ուսուցումը
Հոդված 36. ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների պատրաստումը և աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի հիմնահարցերով բնակչության ուսուցումը
1. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների պատրաստումը և բնակչության ուսուցումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով և ծրագրով:
2. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ուսուցումն իրականացնում են ուսումնական հաստատությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված չափորոշիչներին և ուսումնական ծրագրերին համապատասխան: Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոչ ֆորմալ կրթության ուսումնական ծրագրերը համաձայնեցվում են լիազոր մարմնի ուսումնական հաստատության հետ։
3. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում ԱՌԿ և ԲՊ համակարգի սուբյեկտների աշխատողների և ծառայողների վերապատրաստումը, ըստ յուրաքանչյուր տարվա համար պլանավորված և հաստատված ծավալների և ժամկետների, անցկացնում է լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը:
4. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության գործունեության մեջ ներգրավվող՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպությունների ներկայացուցիչների և կամավորների ուսուցումն իրականացնում է լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը։