Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

Հոդված 5. Տարահանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Տարահանումը

1. Վտանգավոր տարածքից բնակչության, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների տարահանման, ընդունման և տեղաբաշխման կարգը հաստատում է Կառավարությունը:

2. Բնակչությունը վտանգավոր տարածքից կարող է տարահանվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով կամ հետիոտն՝ կազմակերպված շարասյուներով:

3. Բնակչության, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, ընդունումն ու տեղաբաշխումը, ինչպես նաև կենսաապահովումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կառավարման համակարգի մարմինները և կազմակերպությունները, իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով, մասնակցում են այդ գործընթացին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։