Գլուխ 7 · ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 37. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության գործողությունների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը
Հոդված 37. Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության գործողությունների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը
1. Օրենքից բխող՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից: