Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 13. Գաղտնի տեղեկությունները և ծառայողական տեղեկատվությունը
Հոդված 13. Գաղտնի տեղեկությունները և ծառայողական տեղեկատվությունը
1. Հանրային վերահսկողության խորհրդի անդամները և աշխատակազմը չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:
2. Գաղտնի չեն համարվում օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն հրապարակման կամ այլ կերպ տարածման ենթակա տեղեկությունները: