Գլուխ 3 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ
Հոդված 15. Մասնագիտացված կառույցը
Հոդված 15. Մասնագիտացված կառույցը
1. Մասնագիտացված կառույցը քաղաքականություն իրականացնող մարմնի հավատարմագրած աուդիտորների, փորձագետ հաշվապահների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների (այսուհետ՝ մասնագիտացված կառույցի անդամ) անդամության հիման վրա գործող հասարակական կազմակերպություն է: Մասնագիտացված կառույցն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:
2. Մասնագիտացված կառույցը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և իր անդամների իրավահավասարության սկզբունքների հիման վրա:
3. Աուդիտորը, փորձագետ հաշվապահը և աուդիտորական կազմակերպությունը կարող են անդամակցել միայն մեկ մասնագիտացված կառույցի: