Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Որոշում ընդունելու առաջարկը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Որոշում ընդունելու առաջարկը

1. Հանրային վերահսկողության խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ առաջարկելու մասնագիտացված կառույցին, մասնագիտացված կառույցի իրավասության շրջանակներում, ընդունելու որոշակի որոշում կամ ձեռնարկելու այլ գործողություն՝ նշելով նման առաջարկության հիմքերը, եթե պարզի, որ`

ա) մասնագիտացված կառույցը չի կատարում կամ ոչ պատշաճ ձևով կամ թերի է կատարում սույն օրենքով իրեն վերապահված գործառույթները կամ չի ապահովում իր կանոնադրությամբ սահմանված պահանջների պահպանումը կամ

բ) նման գործողություններն անհրաժեշտ են հաշվապահների կամ աուդիտորների մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային վերահսկողության խորհրդի որոշմամբ ներկայացված առաջարկությունը դրանով սահմանված ողջամիտ ժամկետում չկատարելը կարող է հիմք հանդիսանալ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը բացասական գնահատելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։