Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 7. Հանրային վերահսկողության խորհրդի կազմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հանրային վերահսկողության խորհրդի կազմը

1. Հանրային վերահսկողության խորհուրդը կազմված է յոթ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ և հինգ անդամ: Խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամներին, այդ թվում` նախագահին և նախագահի տեղակալին նշանակում է ֆինանսների նախարարը՝ հետևյալ կառույցների ներկայացմամբ.

1) ֆինանսների նախարարություն՝ երեք անդամ.

2) Կենտրոնական բանկ՝ երկու անդամ.

3) էկոնոմիկայի նախարարություն՝ մեկ անդամ.

4) պետական եկամուտների կոմիտե՝ մեկ անդամ:

Խորհրդի նախագահը և նախագահի տեղակալը նշանակվում են հինգ տարի ժամկետով։ Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետներն են.

1) մեկ անդամը` մեկ տարի.

2) մեկ անդամը` երկու տարի.

3) մեկ անդամը` երեք տարի.

4) մեկ անդամը` չորս տարի.

5) մեկ անդամը` հինգ տարի:

Հետագայում նշանակված խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով:

2. Հանրային վերահսկողության խորհրդի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ ունեցող քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:

3. Հանրային վերահսկողության խորհրդի անդամ չի կարող նշանակվել`

1) ֆինանսատնտեսական ոլորտին, ինչպես նաև ոչ մեծ ծանրության հանցագործություններին վերաբերող՝ չմարված կամ չվերացված դատվածություն ունեցող անձը.

2) միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող դատվածություն ունեցող անձը.

3) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված անձը.

4) մասնագիտացված կառույցի խորհրդի կամ գործադիր մարմնի անդամը.

5) գործող աուդիտորը:

4. Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում:

5. Ֆինանսների նախարարը Հանրային վերահսկողության խորհրդի եզրակացության հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունները, եթե վերջինս՝

1) չի կատարել սույն օրենքով սահմանված իր պարտականությունները.

2) մեկ տարվա ընթացքում երեք անգամ անհարգելի բացակայել է Հանրային վերահսկողության խորհրդի նիստերից:

6. Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան կառույցի ներկայացմամբ նշանակվում է խորհրդի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակահատվածը պակաս է մեկ տարուց, ապա խորհրդի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Հանրային վերահսկողության խորհրդի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ` դիմելով ֆինանսների նախարարին և տեղեկացնելով սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան կառույցին: Ֆինանսների նախարարը Հանրային վերահսկողության խորհրդի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:

(7-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-190-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։