Հոդված 21. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը
Հոդված 21. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը
1. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցությունը մասնագիտացված կառույցին դադարեցնելու համար հիմք են՝
1) աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի գրավոր դիմումը՝ մասնագիտացված կառույցի անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ.
2) սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորման չեղարկման վերաբերյալ.
3) սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:
2. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցությունը մասնագիտացված կառույցին համարվում է դադարեցված անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշման ամսաթվից:
3. Մասնագիտացված կառույցը աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցության դադարեցման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, անդամակցությունը դադարեցված անձին և Հանրային վերահսկողության խորհրդին գրավոր տեղեկացնում է անդամակցության դադարեցման վերաբերյալ: