Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 14. Տարեկան ծրագիրը, հաշվետվությունը և խորհրդի հրաժարականը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Տարեկան ծրագիրը, հաշվետվությունը և խորհրդի հրաժարականը

1. Հանրային վերահսկողության խորհուրդը կազմում է իր գործունեության տարեկան ծրագիրը, որը ներառում է՝

1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում առկա հիմնախնդիրները.

2) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորմանն ուղղված միջոցառումները.

3) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար խորհրդի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:

2. Հանրային վերահսկողության խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը ֆինանսների նախարարին է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության մասին հաշվետվությունը: Հաշվետվությունը ներառում է՝

1) համառոտ տեղեկատվություն Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության վերաբերյալ.

2) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության իրավիճակի վերլուծությունը.

3) մասնագիտացված կառույցի գործառույթների նկատմամբ իրականացված վերահսկողության միջոցառումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունը ֆինանսների նախարարի կողմից չհաստատվելու դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի բոլոր անդամները ներկայացնում են իրենց հրաժարականը, և, սույն օրենքի համաձայն, նշանակվում են խորհրդի նոր անդամներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։