Հոդված 9. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահը
Հոդված 9. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահը
1. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահը`
1) համակարգում է խորհրդի գործունեությունը.
2) հանդես է գալիս Հանրային վերահսկողության խորհրդի անունից.
3) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը, կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը և ստորագրում է դրանք.
4) որոշում է խորհրդի աշխատանքների համակարգման բաշխվածությունը խորհրդի անդամների միջև.
5) ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.
6) Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակարգով սահմանված իր լիազորությունների շրջանակներում ստորագրում է խորհրդի որոշումները.
7) իրականացնում է սույն օրենքով և Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ: