Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Մասնագիտացված կառույցի հաշվապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Մասնագիտացված կառույցի հաշվապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունները

1. Մասնագիտացված կառույցը հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն:

2. Մասնագիտացված կառույցի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Մասնագիտացված կառույցի ֆինանսական հաշվետվությունները հաստատում է մասնագիտացված կառույցի խորհուրդը:

3. Մասնագիտացված կառույցը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը իր խորհրդի հաստատած՝ նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդ:

4. Ֆինանսական հաշվետվությունները աուդիտորական եզրակացության հետ ենթակա են հրապարակման մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում՝ մինչև հաջորդող տարվա հունիսի 30-ը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։