Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 29. Մասնագիտացված կառույցի անդամի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Մասնագիտացված կառույցի անդամի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները

1. Մասնագիտացված կառույցի անդամ աուդիտորական կազմակերպության, աուդիտորի և փորձագետ հաշվապահի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցները կիրառվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված կարգի համաձայն:

2. Մասնագիտացված կառույցի անդամների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական պատասխանատվության միջոցները` սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն արտաքին գնահատման արդյունքներով տրված գնահատականների հիման վրա.

1) նախազգուշացում` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.

2) տուգանք` սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն.

3) մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցում` սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն.

4) որակավորման չեղարկում՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն.

5) մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցում` սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

3. Մասնագիտացված կառույցի անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է մասնագիտացված կառույցը՝ մասնագիտացված կառույցի որոշումների հիման վրա: Պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումները ենթակա են հրապարակման մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։