Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 16. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը

1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումն աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից, որի արդյունքում տրվում է պետական հավատարմագրման վկայական:

2. Հավատարմագրման սկզբունքներն են`

1) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը.

2) հավատարմագրման հրապարակայնությունը.

3) հավատարմագրման գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովումը.

4) հավատարմագրման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:

3. Մասնագիտացված կառույցը հավատարմագրման համար պետք է բավարարի հետևյալ պահանջները.

1) ունենա առնվազն 100 ֆիզիկական անձ և 10 իրավաբանական անձ հանդիսացող անդամ.

2) ընդունի աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր.

3) ունենա Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխանող որակավորման համակարգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։