Հոդված 26. Տարեկան գործունեության ծրագիրը և գործունեության մասին հաշվետվությունը
Հոդված 26. Տարեկան գործունեության ծրագիրը և գործունեության մասին հաշվետվությունը
1. Մասնագիտացված կառույցը կազմում է իր գործունեության տարեկան ծրագիրը և համաձայնեցնում Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Տարեկան գործունեության ծրագիրը ներառում է՝
1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում իրավիճակի վերլուծություն.
2) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար մասնագիտացված կառույցի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:
2. Մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը ներառում է՝
1) համառոտ տեղեկատվություն մասնագիտացված կառույցի գործունեության վերաբերյալ.
2) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում առկա հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ:
3. Մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը հաստատում է մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմինը:
4. Մասնագիտացված կառույցը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմնի հաստատած՝ նախորդ տարվա տարեկան գործունեության հաշվետվությունը ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդ: Հանրային վերահսկողության խորհուրդը 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մասնագիտացված կառույցի գործունեության հաշվետվության վերաբերյալ իր գնահատականը՝ դրական կամ բացասական:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործունեության հաշվետվությունը Հանրային վերահսկողության խորհրդի կողմից բացասական գնահատվելու դեպքում մասնագիտացված կառույցի հավատարմագրումը կասեցվում է մինչև բացասական գնահատականի հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը: