Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 28. Մասնագիտացված կառույցի անդամների գործունեության գնահատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Մասնագիտացված կառույցի անդամների գործունեության գնահատումը

1. Մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպության և աուդիտորի կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվում է արտաքին գնահատում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված արտաքին գնահատման ընթացակարգերի համաձայն: Արտաքին գնահատման արդյունքներով տրվում է «1», «2», «3», «4», «5» կամ «6» գնահատական:

2. Մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող փորձագետ հաշվապահի և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորի կողմից սույն օրենքի, «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքների պահանջների պահպանման նկատմամբ իրականացվում է արտաքին գնահատում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված արտաքին գնահատման ընթացակարգերի համաձայն: Արտաքին գնահատման արդյունքներով տրվում է «1», «2», «4», «5» կամ «6» գնահատական:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ արտաքին գնահատման արդյունքներով տրված «1» գնահատականի դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:

4. Սույն օրենքով նախատեսված արտաքին գնահատման պահանջը կիրառելի չէ Հաշվեքննիչ պալատի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննողների նկատմամբ:

(28-րդ հոդվածը լրաց. 22.05.24 ՀՕ-246-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։