Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 30. Նախազգուշացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Նախազգուշացումը

1. Նախազգուշացումը աուդիտորական կազմակերպության, աուդիտորի և փորձագետ հաշվապահի նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «2» գնահատական:

2. Նախազգուշացումը նախատեսում է խախտումը թույլ տված աուդիտորական կազմակերպությանը, աուդիտորին կամ փորձագետ հաշվապահին գրավոր տեղեկացնել արտաքին գնահատման արդյունքում արձանագրված խախտումների անթույլատրելիության և ապագայում նման խախտումները կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու մասին:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրվանից: Մասնագիտացված կառույցը որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին և Հանրային վերահսկողության խորհրդին:

4. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։