Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 31. Տուգանքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Տուգանքը

1. Տուգանքը աուդիտորական կազմակերպության նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «3» գնահատական:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի գումարը սահմանվում է 500 հազար Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Տուգանքի կիրառման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրվանից: Մասնագիտացված կառույցը որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին և Հանրային վերահսկողության խորհրդին:

4. Աուդիտորական կազմակերպությունը տուգանքը վճարում է մասնագիտացված կառույցին՝ տուգանքի կիրառման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 60 օրացուցային օրվա ընթացքում:

5. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։