Գլուխ 5 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 33. Որակավորման չեղարկումը
Հոդված 33. Որակավորման չեղարկումը
1. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումը չեղարկվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «5» գնահատական:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից բացի, աուդիտորների որակավորման չեղարկման այլ հիմքերը և կարգը սահմանվում են «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից բացի, փորձագետ հաշվապահների որակավորման չեղարկման այլ հիմքերը և կարգը սահմանվում են «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով: