Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինը
Հոդված 4. Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինը
1. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի գործողության ոլորտի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինը Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհուրդն է (այսուհետ՝ Հանրային վերահսկողության խորհուրդ):
2. «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինը Հանրային վերահսկողության խորհուրդն է: