Հոդված 23. Պաշտոնավարության ժամկետը
Հոդված 23. Պաշտոնավարության ժամկետը
1. Դատավորներն ընտրվում են վեց տարի ժամկետով։ Նրանք կարող են վերընտրվել։ Սակայն առաջին ընտրության ժամանակ ընտրված դատավորների կեսի պաշտոնավարության ժամկետը երեք տարի է։
2. Դատավորները, որոնց պաշտոնավարության ժամկետը պետք է լրանա առաջին երեք տարվա ավարտին, որոշվում են իրենց ընտրվելուց անմիջապես հետո` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող վիճակահանությամբ։
3. Յուրաքանչյուր երեք տարին մեկ Դատարանի կազմի, ըստ հնարավորին, կիսով չափ նորացումն ապահովելու նպատակով Խորհրդարանական վեհաժողովը կարող է մինչև ցանկացած հաջորդ ընտրություններն անցկացնելը որոշում ընդունել, որ մեկ կամ մի քանի ընտրվող դատավորների պաշտոնավարության ժամկետը կամ ժամկետները լինեն այլ, քան վեց տարին է, բայց ամեն դեպքում ոչ ավելի, քան ինը և ոչ պակաս, քան երեք տարի։
4. Այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պաշտոնավարության մեկից ավելի ժամկետի, և Խորհրդարանական վեհաժողովը կիրառում է նախորդ կետի դրույթները, պաշտոնավարության ժամկետը որոշում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը՝ ընտրություններից անմիջապես հետո անցկացվող վիճակահանությամբ։
5. Այն դատավորը, որն ընտրվել է պաշտոնավարության ժամկետը դեռևս չլրացած դատավորին փոխարինելու համար, այդ պաշտոնն զբաղեցնում է նախորդ դատավորի լիազորությունների ժամկետից մնացած ժամանակահատվածում։
6. Դատավորների պաշտոնավարության ժամկետն ավարտվում է, երբ լրանում է նրանց 70 տարին։
7. Դատավորները պաշտոնավարում են մինչև փոխարինվելը։ Նրանք, սակայն, փոխարինվելուց հետո շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը։