Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հոդված 57.1. Վերապահումները
Հոդված 57.1. Վերապահումները
1. Ցանկացած պետություն սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրն ի պահ հանձնելիս կարող է վերապահում անել Կոնվենցիայի ցանկացած դրույթի վերաբերյալ` այն առումով, որ այդ ժամանակ իր տարածքում գործող այս կամ այն օրենքը չի համապատասխանում այդ դրույթին: Սույն հոդվածը ընդհանուր բնույթի վերապահումներ չի թույլատրում:
2. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարված ցանկացած վերապահում պետք է բովանդակի համապատասխան օրենքի հակիրճ շարադրանքը: