Հոդված 47. Խորհրդատվական եզրակացությունները
Հոդված 47. Խորհրդատվական եզրակացությունները
1. Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է խորհրդատվական եզրակացություններ տալ Կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը վերաբերող իրավական հարցերի առնչությամբ:
2. Նման եզրակացությունները չպետք է շոշափեն այն հարցերը, որոնք վերաբերում են Կոնվենցիայի I բաժնում և նրան կից Արձանագրություններում սահմանված իրավունքների կամ ազատությունների բովանդակությանը կամ ընդգրկմանը, կամ` ցանկացած այլ հարց, որը Դատարանը կամ Նախարարների կոմիտեն կարող էին քննարկել ցանկացած այնպիսի լսումների արդյունքում, որոնք կարող էին տեղի ունենալ Կոնվենցիային համապատասխան:
3. Դատարանի խորհրդատվական եզրակացություն խնդրելու մասին Նախարարների կոմիտեի որոշումն ընդունվում է կոմիտեի նիստերին մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների քվեների մեծամասնությամբ: