Հոդված 7. Ստորագրումը և վավերացումը
Հոդված 7 Ստորագրումը և վավերացումը
1. Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո։ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո: Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից:
2. Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին:
Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 1963 թ. սեպտեմբերի 16-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:
__________________
Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն` 1998 թ. նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ:
1 Տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
2 Տեքստը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 7
Մարդու իրավունքների ԵՎ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ
(22-ը նոյեմբերի, 1984 թ., Ստրասբուրգ)
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը,
լի վճռականությամբ՝ ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք կապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետև՝ Կոնվենցիա) միջոցով,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.