Անցնել բովանդակությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հոդված 6. Ստորագրումը և վավերացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6 Ստորագրումը և վավերացումը

Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո։ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո։ Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից։

Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին։

Կատարված է Փարիզում 1952թ. մարտի 20-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվներում։ Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր կառավարության։

_______________

Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն` 1998 թ. նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ

1 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 4

Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ որոշ այնպիսի իրավունքների ԵՎ ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի ԵՎ նրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ

(16-ը սեպտեմբերի, 1963 թ., Ստրասբուրգ)

Սույն Արձանագրությունն ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

լի վճռականությամբ՝ ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) I բաժնում և նրան կից՝ 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված թիվ 1 արձանագրության 1-3-րդ հոդվածներում արդեն ընգրկվածները,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։