Անցնել բովանդակությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հոդված 58.1. Չեղյալ հայտարարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58.1. Չեղյալ հայտարարումը

1. Բարձր պայմանավորվող կողմը կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել Կոնվենցիային մասնակից դառնալու պահից սկսած հինգ տարի անց միայն և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցում ուղարկելու պահից սկսած վեց ամիսը լրանալուց հետո. Գլխավոր քարտուղարն այդ մասին իրազեկ է պահում մյուս Բարձր պայմանավորվող կողմերին:

2. Չեղյալ հայտարարելը համապատասխան Բարձր պայմանավորվող կողմին չի ազատում սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններից ցանկացած գործողության կապակցությամբ, որը կարող էր այդ պարտավորությունների խախտում լինել և նրա կողմից կատարվել մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու ժամկետը:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը դադարում է Եվրոպայի խորհրդի անդամ լինելուց, նույն պայմաններով դադարում է սույն Կոնվենցիային մասնակից լինելուց:

4..12 Կոնվենցիան կարող է, նախորդ կետերի դրույթներին համապատասխան, չեղյալ հայտարարվել ցանկացած տարածքի նկատմամբ, որի վրա տարածվում է նրա գործողությունը 56-րդ հոդվածի դրույթների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։