Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հոդված 44. Վերջնական վճիռները
Հոդված 44. Վերջնական վճիռները
1. Մեծ պալատի վճիռը վերջնական է։
2. Պալատի վճիռը դառնում է վերջնական, եթե՝
ա. կողմերը հայտարարում են, որ չեն պահանջի գործի հանձնում Մեծ պալատին, կամ
բ. վճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում չի պահանջվում գործի հանձնում Մեծ պալատին, կամ
գ. Մեծ պալատի հանձնախումբը, 43-րդ հոդվածին համապատասխան, մերժում է գործը հանձնելու պահանջը։
3. Վերջնական վճիռը ենթակա է հրապարակման։