Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հոդված 29. Պալատների որոշումները գանգատի ընդունելիության մասին և ըստ էության
Հոդված 29. Պալատների որոշումները գանգատի ընդունելիության մասին և ըստ էության
1. Եթե 28-րդ հոդվածին համապատասխան որոշում չի ընդունվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մասին և ըստ էության:
2. Պալատը որոշում է կայացնում 33-րդ հոդվածին համապատասխան պետության ներկայացրած գանգատի ընդունելիության մասին և ըստ էության:
3. Գանգատի ընդունելիության մասին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում: