Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հոդված 8. Ստորագրումը և վավերացումը
Հոդված 8 Ստորագրումը և վավերացումը
Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար։ Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել` առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու։ Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։