Հոդված 56.10. Տարածքային կիրառումը
Հոդված 56.10. Տարածքային կիրառումը
1..11 Ցանկացած պետություն վավերացնելիս կամ հետագայում ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով հայտարարել, որ սույն Կոնվենցիան, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:
2. Կոնվենցիայի գործողությունը ծանուցագրի մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա տարածվում է այդ ծանուցագիրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո 30-րդ օրվանից:
3. Սույն Կոնվենցիայի դրույթները հիշյալ տարածքներում կիրառվում են՝ պատշաճորեն հաշվի առնելով տեղական պահանջները:
4..2 Ցանկացած պետություն, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հայտարարություն է արել, հետագայում ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է այդ հայտարարությունը, հայտարարել, որ ինքը ճանաչում է անհատներից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից գանգատներ ստանալու Դատարանի իրավասությունը, ինչպես դա նախատեսված է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով: