Անցնել բովանդակությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հոդված 27. Կոմիտեները, Պալատները և Մեծ պալատը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Կոմիտեները, Պալատները և Մեծ պալատը

1. Իրեն հանձնված գործերը քննելու համար Դատարանը նիստեր գումարում է երեք դատավորից կազմված կոմիտեներում, յոթ դատավորից կազմված Պալատներում և տասնյոթ դատավորից կազմված Մեծ պալատում։ Դատարանի Պալատները որոշակի ժամկետով կազմում են կոմիտեներ։

2. Շահագրգիռ մասնակից պետությունից ընտրված դատավորը Պալատի և Մեծ պալատի ex officio անդամ է. նման դատավորի բացակայության դեպքում, կամ եթե նա չի կարող մասնակցել նիստին, այդ պետությունը նշանակում է որևէ այլ անձի, որը հանդես է գալիս որպես դատավոր։

3. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաև Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները և Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատասխան։ Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հանձնվում է Մեծ պալատ, որևէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մասնակցել Մեծ պալատի նիստերին, բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի և շահագրգիռ մասնակից կողմի դատավորի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։