Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հոդված 21. Դատավորներին ներկայացվող պահանջները
Հոդված 21. Դատավորներին ներկայացվող պահանջները
1. Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ։
2. Դատավորները Դատարանի աշխատանքին մասնակցում են անձամբ։
3. Պաշտոնավարության ժամկետի ընթացքում դատավորները չպետք է իրականացնեն որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրանց անկախության, անաչառության կամ նրանց աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ. սույն կետի դրույթների կիրառման առնչությամբ ծագող հարցերը լուծում է Դատարանը։