Հոդված 35. Ընդունելիության պայմանները
Հոդված 35. Ընդունելիության պայմանները
1. Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը:
2. Դատարանը քննության չի ընդունում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն՝
ա. անանուն է կամ,
բ. ըստ էության այն նույն հարցն է, որը Դատարանն արդեն քննել է կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի և չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:
3. Դատարանն անընդունելի է համարում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե գտնում է, որ այն անհամատեղելի է սույն Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ կամ ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:
4. Դատարանը մերժում է իրեն հանձնված ցանկացած գանգատ, որն անընդունելի է համարում սույն հոդվածին համապատասխան: Դատարանը կարող է դա անել քննության ցանկացած փուլում: