Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հոդված 38. Գործի քննությունը և բարեկամական կարգավորման ընթացակարգը
Հոդված 38. Գործի քննությունը և բարեկամական կարգավորման ընթացակարգը
1. Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, նա՝
ա. նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները,
բ. իր ծառայությունն է տրամադրում գործին առնչվող կողմերին՝ սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված իրավունքների պահպանման հիման վրա հարցի բարեկամական կարգավորումն ապահովելու նպատակով։
2. 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան իրականացվող քննությունը խորհրդապահական է։