Հոդված 59.13. Ստորագրումը և վավերացումը
Հոդված 59.13. Ստորագրումը և վավերացումը
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո:
3. Կոնվենցիան ստորագրած այն պետությունների համար, որոնք Կոնվենցիան վավերացնելու են հետագայում, վերջինս ուժի մեջ է մտնում նրանց վավերագրերն ի պահ հանձնելու ամսաթվից:
4. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին ծանուցում է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, այն վավերացրած Բարձր պայմանավորվող կողմերի և բոլոր այն վավերագրերը ի պահ հանձնվելու մասին, որոնք կարող են ստացվել հետագայում:
Կնքված է Հռոմում 1950 թ. նոյեմբերի 4-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին:
_________________
* Կոնվենցիայի տեքստը փոփոխված է համաձայն 1970 թ. սեպտեմբերի 21-ին ուժի մեջ մտած 3-րդ Արձանագրության, 1971 թ. դեկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած 5-րդ Արձանագրության և 1990 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած 8-րդ Արձանագրության, որը ընդգրկում է նաև 2-րդ Արձանագրության տեքստը, դրույթները, որը 1970 թ. սեպտեմբերի 21-ին ուժի մեջ մտնելուց հետո նրա 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն է: Բոլոր դրույթները, որոնք լրացվել կամ փոփոխվել են այս Արձանագրություններով, փոխարինված են 1998 թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած 11-րդ Արձանագրությամբ: Վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել 1994 թ. հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած 9-րդ Արձանագրությունը և 10-րդ Արձանագրությունը կորցնում է իր նպատակը:
1 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
1 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
2 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
3 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
4 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
1 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
1 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
5 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
1 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
6 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
7 Նոր Բաժին II` 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
8 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
9 Սույն Բաժնի հոդվածները վերահամարակալվել են 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
10 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
11 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
12 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
13 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մարդու իրավունքների ԵՎ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` փոփոխված 11-րդ Արձանագրությամբ
(20-ը մարտի, 1952թ., Փարիզ)
Սույն Արձանագրությունը ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,
լի վճռականությամբ՝ ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) I բաժնում արդեն ընդգրկվածները,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.