Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հոդված 9. Ուժի մեջ մտնելը
Հոդված 9 Ուժի մեջ մտնելը
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն երկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ յոթ պետություն, 8-րդ հոդվածի համապատասխան, իրենց համաձայնությունն են հայտնում սույն Արձանագրությամբ պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ։
2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորություն ստանձնելու իր համաձայնությունը հայտնում է հետագայում, այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո երկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից։